Կարևոր իրադարձություններ

«Պոբեդա»-ն ձմեռային սեզոնից դադարեցնում է չվերթները դեպի Գյումրի

06 Օգոստոս, 2019 14:12
«Պոբեդա»-ն ձմեռային սեզոնից դադարեցնում է չվերթները դեպի Գյումրի

Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը ձմեռային սեզոնից դադարեցնում է չվերթները դեպի Գյումրի: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ավիաընկերությունում աղբյուրը, որի անունը չի նշվում: Նրա խոսքով՝ չվերթների դադարեցման որոշումը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերի լցավորման հետ:

«Ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը իրավիճակը շտկելու պահանջով: Սակայն օդանավակայանի ձեռնարկած միջոցառումները բավարար չեն, և վառելիք մատակարարող ընկերությունը շարունակում է թերի լցավորման պրակտիկան: Մինչև ամառային սեզոնի ավարտը «Պոբեդա»-ն կիրականացնի բոլոր նախատեսված չվերթները դեպի Գյումրի, սակայն ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցվել է»,- ասել է նա:

Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ տոմսերի վաճառքը դադարեցվել է:

Ներկայում «Պոբեդա»-ն շաբաթական 10 չվերթ է իրականացնում Մոսկվայից Գյումրի: Իսկ ձմռան սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ:

 

Լրահոս

Դիտել ավելին