Կարևոր իրադարձություններ

Դավթաշենի և Զովունի գյուղի գազաթողարկման աշխատանքները կիրականացվեն ժամը 15.00-19.00-ն

06 Օգոստոս, 2019 12:23
Դավթաշենի և  Զովունի գյուղի գազաթողարկման աշխատանքները կիրականացվեն ժամը 15.00-19.00-ն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային  աշխատանքների ավարտից հետո Երևան քաղաքի Դավթաշեն վարչական  շրջանի  Դավթաշեն  1-ին,  2-րդ,  3-րդ,  4-րդ  թաղամասերի,  հարակից առանձնատների,  տարբեր  նշանակության  հանրային օբյեկտների և Զովունի գյուղի գազաթողարկման աշխատանքները կիրականացվեն օգոստոսի 6-ի ժամը 15.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում:

Այս մասին հայտնում են ընկերոթյան հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում  պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

 

Լրահոս

Դիտել ավելին