Կարևոր իրադարձություններ

Շուտով Գյումրիում իր դռները կբացի դելֆինարիումը. Armenpress

06 Օգոստոս, 2019 12:03
Շուտով Գյումրիում իր դռները կբացի  դելֆինարիումը. Armenpress

Շուտով Գյումրի այցելելու ևս մեկ առիթ կլինի, Գյումրիում իր դռները կբացի դելֆինարիումը: Սոչիում արհեստական ակվարիումում ծնված ու մեծացած 12 և 9 տարեկան Սաշան ու Քսյուշան սևծովյան աֆալին տեսակի դելֆիններ են: Նրանց հետ Գյումրի է բերվել նաև 5 տարեկան հյուսիս-ծովային ծովառյուծը՝ Զայան: 300 նստատեղ ունեցող դելֆինարիումն արդեն պատրաստ է, իսկ կենդանիների հետ վերջին պարապմունքներն են անցկացնում:

Դելֆինարիումը գյումրեցի ռուսաստանաբնակ գործարար Գագիկ Պետրոսյանի ներդրումային ծրագիրն է հարազատ քաղաքում: Վերջինս նմանատիպ դելֆինարիումներ ունի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում և Իրանում:

«Դելֆիններն ապրում են, այսպես կոչված, արհեստական, բայց ծովի ջրի բաղադրությանը շատ մոտ ջրում, որի թթվայնությունը, աղի տոկոսայնությունն ամբողջությամբ համապատասխանում են ծովի ջրին: Այստեղ 600 խորանարդ մետրից ավելի ջուր ունենք: Յուրաքանչյուր դելֆինի համար նախատեսվում է 200-250 խմ տարածք: Մենք ռեզերվային լողավազան ունենք նրանց բուժման և հատուկ պահելու համար: Դելֆինների համար ստեղծված են բոլոր պայմանները: Սննդով ևս ապահովված են»- նշեց «Ույուտ» դելֆինարիումի տնօրեն Թորգոմ Գևորգյանը՝ հավելելով, որ բացի շոու ծրագրից, հատուկ դելֆինաթերապիա է կազմակերպվելու բոլոր ցանկացողների համար: Պատասխանատուները նաև վստահեցնում են՝ մուտքի արժեքը 3-5 հազար դրամից ավելի չի սահմանվի, իսկ մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար կլինի:

Արմենուհի Մխոյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին