Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում վիճաբանության մասնակիցներից մեկը դանակով հարվածել է մյուսի ուսին ու ձեռքին

06 Օգոստոս, 2019 10:24
Ստեփանակերտում վիճաբանության մասնակիցներից մեկը դանակով հարվածել է մյուսի ուսին ու ձեռքին

Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ս.թ.օգոստոսի 4-ին ժամը 23:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վիճաբանություն է առաջացել ԱՀ մայրաքաղաքի բնակիչներ՝ մի կողմից 1973թ.ծնված Լ. Խ-ի, 1990թ.ծնված Բ. Խ-ի, 1996թ.ծնված Ա. Ա-ի, իսկ մյուս կողմից ամուսիններ՝ 1984թ.ծնված Ա. Հ-ի և 1984թ. ծնված Ի. Ա-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

 

Վիճաբանության ժամանակ Ի. Ա-ն ջարդել է Լ. Խ-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի դիմացի ապակին, իսկ Ա. Հ-ն դանակով երկու անգամ հարվածել է Լ. Խ-ի ուսին և ձեռքին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին