Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԻՆ-ը կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել Շիրակի և Լոռու մարզերում

05 Օգոստոս, 2019 22:07
ՀՀ ԱԻՆ-ը կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել Շիրակի և Լոռու մարզերում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը հակակարկտային կայանքներից ներգործության  արդյունքում կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել Շիրակի և Լոռու մարզերում:

Օգոստոսի 4-ին, ժամը 14:27-ից 15:52-ը Շիրակի մարզի Կամո, Մեղրաշեն, Բասեն, Ախուրյան, Արևիկ, Ազատան, Ողջի, Ղարիբջանյան, Գետք, Հայկավան, Երազգավորս, Ախուրիկ, Ոսկեհասկ համայնքների տարածքներում տեղակայված 36 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 5400 կրակոց:

Ժամը 15:18-ից 16:04-ը Լոռու մարզի Մեծ Պարնի, Դարպաս համայնքների տարածքներում տեղակայված 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 275 կրակոց:

Ժամը 16:34-ից 16:41-ը Շիրակի մարզի Հացիկ, Փանիկ, Սպանդարյան, Գեղանիստ համայնքների տարածքներում տեղակայված 11 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 594 կրակոց:

Ժամը 18:21-ից 18:34-ը Շիրակի մարզի Հացիկ, Շիրակավան, Ողջի համայնքների տարածքներում տեղակայված 5 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 403 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայանքներից ստացվող տվյալների՝ Շիրակի մարզի Ազատան, Արևիկ, Ախուրյան, Առափի, Ղարիբջանյան համայնքների և Գյումրի քաղաքի չպաշտպանվող տարածքներում տեղացել է մանր կարկուտ:

 

Լրահոս

Դիտել ավելին