Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 140 դեպք

05 Օգոստոս, 2019 20:02
ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 140 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 2-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 140 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։ 

Բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 35, խարդախության 25, անձնական ունեցվածքի գողության 20, ծեծի 9, սպառնալիքի և սառը զենքի հայտնաբերման 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, դրամանենգության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 2-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, կաշառակերության, սուտ մատնության, փաստաթղթի կեղծիքի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, անառակաբարո գործողություններ կատարելու և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 5 անհետ կորած և 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի, անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, դրամանենգության, ապօրինի ծառահատման և այլ հանցագործության 1-ական դեպք: 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 55-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին