Կարևոր իրադարձություններ

Սև ծովում փոթորիկ է. լողալն արգելվում է

05 Օգոստոս, 2019 16:00
Սև ծովում փոթորիկ է. լողալն արգելվում է

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Սև ծովի վրացական ափերին 3-4 բալանոց փոթորիկ է. լողալն արգելվում է:

«Ինչպես հայտնում են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մեր գործընկերները, Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է:

Ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։

Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,- ասված է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին