Կարևոր իրադարձություններ

«Հյուսիս-հարավ»-ի աշխատակիցները կրկին ճանապարհ են փակելու՝ Աշտարակ-Ուջան հատվածը

05 Օգոստոս, 2019 15:37
 «Հյուսիս-հարավ»-ի աշխատակիցները կրկին ճանապարհ են փակելու՝ Աշտարակ-Ուջան հատվածը

Վաղը՝ օգոստոսի 6-ին, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունն իրականացնող «Կորսան Կորվիամ» ընկերության ենթակայության շուրջ 25 ենթակապալառու  ընկերության աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնելու փակելով  Աշտարակ-Ուջան  ճանապարհը։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց «Կորսան Կորվիամ»-ի ենթակապալառու «Ժակշին» ընկերության հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանը։

«Արդեն մեկ տարի է, որ 25 ենթակապալառու կազմակերպություն գումարները չեն ստացել։ Պարտքը կազմում է  շուրջ 2 մլրդ դրամից ավելի» ,- ասաց Հովհաննիսյանը։

Դիտարկմանը՝ ի՞նչ ակնակալիքներ ունի վաղը կայանալիք բողոքի ակցիայից, արդյոք սպասում են Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պարզաբանմանը, Հովհաննիսյանն ասաց․ «Տրանսպորտի նախարարությունը մեզ չի հետաքրքրում, որովհետև էս 8 ամիս ա մեր գլխի տակը փափուկ բարձ են դրել մինչև  այսօր։ Մենք պահանջում ենք, որ կառավարությունը մեր պարտքն առնի Կորսանից»։

Գուրգեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերությունը վճարումը չի կատարել նախորդ տարվա օգոստոսից։ Հուլիսի 18-ին կառավարությունը ընկերությանը տեղեկացրել էր պայմանագիրը խզելու մասին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին