Կարևոր իրադարձություններ

Լոնդոնում 6-ամյա երեխային ցած են նետել պատկերասրահի 10-րդ հարկից

05 Օգոստոս, 2019 14:51
Լոնդոնում 6-ամյա երեխային ցած են նետել պատկերասրահի 10-րդ հարկից

Լոնդոնում գտնվող «Թեյթ Մոդեռն» պատկերասրահի 10-րդ հարկի դիտահարթակից 17-ամյա դեռահասը ցած է նետել 6-ամյա երեխայի, հաղորդում է BBC-ն: Երեխան ընկել է 5-րդ հարկի տանիքին: Նրան ծայրահեղ ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:

Ականատեսներից մեկի խոսքով՝ բարձր թնդյուն է լսվել, որից հետո մի կին գոռացել է. «Որտե՞ղ է որդիս»:

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալն ու զոհը ծանոթ չեն եղել:

Ականատեսների փոխանցմամբ՝ երեխային նետելուց հետո կասկածյալը հանգիստ կանգնած է մնացել տեղում: 17-ամյա դեռահասը ձերբակալված է:

Միջադեպից հետո այցելուներին որոշ ժամանակով թույլ չեն տվել դուրս գալ պատկերասրահից:

 

Լրահոս

Դիտել ավելին