Կարևոր իրադարձություններ

Աղջկա շուրջ վիճաբանությունն ավարտվել է 2 եղբայրների դանակահարությամբ

05 Օգոստոս, 2019 13:00
Աղջկա շուրջ վիճաբանությունն ավարտվել է 2 եղբայրների դանակահարությամբ

Oգստոսի 4-ին դանակահարված վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 26 և 23 տարեկան եղբայրներ, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանց մարմնի տարբեր մասերին, այդ թվում` գլխին, եղել են կտրած-ծակած վնասվածքներ։
Պարզվել է, որ նրանք վնասվածքներ են ստացել  Ծաղկաձորում՝ Կեչառիս վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում։

Ըստ որոշ լուրերի՝ եղբայրների հետ վիճել է նրանց ընկերը։ Վեճի պատճառն էլ մի աղջիկ է, որին նկատմամբ և՛ եղբայրներից մեկը, և՛ նրանց ընկերն անտարբեր չեն։ Պարզաբանումները վերածվել է ծեծկռտուքի և հանգուցալուծվել եղբայրների դանակահարությամբ։

Հրազդանի ոստիկանները դեպքից ժամեր անց հայտնաբերել են դանակահարողին ու տեղափոխել բաժին։

 

Լրահոս

Դիտել ավելին