Կարևոր իրադարձություններ

Երևանում տրակտորը ջրատարից աղբը դուրս բերելիս հայտնաբերել է դի. Shamshyan.com

05 Օգոստոս, 2019 12:55
Երևանում տրակտորը ջրատարից աղբը դուրս բերելիս հայտնաբերել է դի.  Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում КАМАЗ մակինշի 03 LU 582 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փակուղով անցնող ջրատարը մաքրելու ժամանակ տրակտորը ջրատարից կուտակված աղբը դուրս բերելու ժամանակ հայտնաբերել է դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար:
 
 

Լրահոս

Դիտել ավելին