Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում անոմալ ցուրտ եղանակ է

05 Օգոստոս, 2019 12:27
Մոսկվայում անոմալ ցուրտ եղանակ է
Ռուսաստանի մի շարք հատվածներում օգոստոսն անոմալ ցուրտ կլինի, գրում է Российская газета-ն:
 
Նշվում է, որ ամսվա սկզբին Մոսկվայում և ՌԴ կենտրոնական մասում գրանցվելու է նորմայից ցածր ջերմաստիճան, ինչը չի տարածվի երկրի եվրոպական հատվածների վրա:
 
Դրանից զատ, ողջ ամսվա ընթացքում շատ քիչ տեղումներ կլինեն:
 
Այս գիշեր Մոսկվայում ջերմաստիճանը նվազել Է մինչև 7 աստիճան: Այսօր ՌԴ մայրաքաղաքում կդիտվի անոմալ ցուրտ եղանակ, և ջերմաստիճանային ռեժիմը 8-10 աստիճանով ցածր կլինի նորմայից:
 

Լրահոս

Դիտել ավելին