Կարևոր իրադարձություններ

Չարենցավան-Կարենիս ճանապարհին մեքենան գլորվել է ձորակը. կա զոհ

05 Օգոստոս, 2019 10:14
Չարենցավան-Կարենիս ճանապարհին մեքենան գլորվել է ձորակը. կա զոհ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 02:47-ին․ 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Ղ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը. Վ.Ղ.-ն տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ.Ղ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
 
 

Լրահոս

Դիտել ավելին