Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Նորաբաց գյուղում. վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

04 Օգոստոս, 2019 22:48
Հրդեհ՝ Նորաբաց գյուղում. վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

Օգոստոսի 4-ին, ժամը 19:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի սկզբնամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նորաբաց գյուղի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել` 20:30-ին:

Այրվել են վագոն-տնակն ամբողջությամբ (մոտ 18 քմ) և մոտ 3000 քմ խոտածածկույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին