Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ

04 Օգոստոս, 2019 21:21
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ամերիկահայ ականավոր գիտնական, Հայոց ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Վահագն Տատրյանի մահվան մասին։ 

Անգնահատելի է պրոֆեսոր Տատրյանի գիտական վաստակը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում։ Որպես համեմատական ցեղասպանագիտության հիմնադիր՝  հայազգի անվանի գիտնականը բազում ծանրակշիռ աշխատություններ է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, լրջագույն աշխատանք իրականացրել Ցեղասպանության իրավական և փաստագրական կողմերի հետազոտության բնագավառում։ Նրա թողած հարուստ գիտական ժառանգությունը կշարունակի մեծ դերակատարում ունենալ ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման գործում։

Խորին ցավակցություն եմ հայտնում Վահագն Տատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։ Նրա հիշատակը և ազգանվեր գործունեությունը վառ կմնա հայ ժողովրդի սրտում»։
 

Լրահոս

Դիտել ավելին