Կարևոր իրադարձություններ

Հեռուստաաշտարակի մոտ հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

04 Օգոստոս, 2019 21:15
Հեռուստաաշտարակի մոտ հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Օգոստոսի 4-ին` ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել. այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 20:45-ին հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին