Կարևոր իրադարձություններ

Երևանի բնակարաններից մեկում քաղաքացու դի է հայտնաբերվել

04 Օգոստոս, 2019 19:10
Երևանի բնակարաններից մեկում քաղաքացու դի է հայտնաբերվել

Օգոստոսի 4-ին, ժամը 14:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 6ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Հ.Ա.-ի (ծնված 1937 թ.) դին:

 

Լրահոս

Դիտել ավելին