Կարևոր իրադարձություններ

Վրաստանն աշխարհի «ամենածխող» երկրների ցանկում է

04 Օգոստոս, 2019 18:57
Վրաստանն աշխարհի «ամենածխող» երկրների ցանկում է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ Վրաստանը հայտնվել է  այն երկրների թվում, որտեղ ծխողների տոկոսային քանակն ամենաբարձրն է: Ըստ զեկույցի տվյալների՝ Վրաստանի բնակչության 33 տոկոսը ծխում է:
 
Ըստ այդմ, Վրաստանում մինչև 16 տարեկան անչափահասների 12 տոկոսը ծխում է: Իսկ ծխող տղամարդկանց քանակը կազմում է 57 տոկոս:
 
Ամեն տարի Վրաստանում ծխախոտ օգտագործելու հետևանքով առաջացած առողջական խնդիրներից մահանում է 11 400 մարդ:
 

Լրահոս

Դիտել ավելին