Կարևոր իրադարձություններ

Դավթաշեն վարչական շրջանի որոշ թաղամասերի և Զովունի գյուղի գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի

04 Օգոստոս, 2019 14:58
Դավթաշեն վարչական շրջանի որոշ թաղամասերի և Զովունի գյուղի գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է , որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 5-ին, ժամը 08.00-ից մինչև օգոստոսի 6-ը` ժամը 14.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, հարակից առանձնատների, տարբեր նշանակության հանրային օբյեկտների և Զովունի գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիան» հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով բաժանորդները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

 

Լրահոս

Դիտել ավելին