Կարևոր իրադարձություններ

Մեկ օրում հրաձգության երկրորդ դեպքն է գրանցվել ԱՄՆ-ում․ զոհվել է 9 մարդ

04 Օգոստոս, 2019 13:40
Մեկ օրում հրաձգության երկրորդ դեպքն է գրանցվել ԱՄՆ-ում․ զոհվել է 9 մարդ

Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում կրակոցներ են հնչել։ Հրաձգության զոհն է դարձել 9 մարդ։ Հրաձիգը նույնպես մահացել է։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանական վարչությունը։ Տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 16 մարդ։ Տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։

Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն։ Ոստիկանությունը տեղի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից և խուսափել Օրեգոն շրջանից։

Սա մեկ օրում հրաձգության երկրորդ դեպքն է ԱՄՆ-ում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Տեխասում հրաձգության զոհն է դարձել առնվազն 20 մարդ։

 

Լրահոս

Դիտել ավելին