Կարևոր իրադարձություններ

Վարդենիսի քաղաքապետը Վրաստանում վթարի է ենթարկվել. ArmDaily

04 Օգոստոս, 2019 13:14
Վարդենիսի քաղաքապետը Վրաստանում վթարի է ենթարկվել. ArmDaily

ArmDaily.am-ի տեղեկություններով Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը օրերս Վրաստանում ավտովթարի է ենթարկվել։

Մելքոնյանը Բաթումի էր գնացել պարի միջազգային փառատոնի ժամանակ Վարդենիսի թիմին աջակցելու համար։ Փառատոնին Վարդենիսի թիմը գրավել է առաջին տեղը, նաև հաղթել են «Գրանպրի»-ն։

Վրաստանից Հայաստան վերադառնալու ժամանակ Մելքոնյանը եղբոր Kia Rio մակնիշի ավտոմեքենայով է եղել, որը եղբայրը վերջերս էր բերել Ռուսաստանից։ Վազանց կատարելու ժամանակ ադրբեջանցու կողմից վարած մեքենան, որի մեջ 2 ընտանիք է եղել, դուրս է եկել Մելքոնյանի վարած մեքենայի դիմաց, Մելքոնյանը շրջանցել է ու հայտնվել անտառում, որտեղ ծառերի մեջ ջրամբար է եղել։ Մեքենան հարվածել է ջրամբարի պատին ու մետաղի ջարդոնի վերածվել։

Քաղաքապետից բացի մեքենայում է եղել նաև պարուսույցը, ով սալջարդ է ստացել և «Վեոլյա ջուր» ընկերության Վարդենիսի տարածքային կառույցի տնօրեն Արման Արշակյանը, ում ականջն է մասամբ կտրվել և գլուխը վնասվել, իսկ Մելքոնյանը գլխի շրջանում է վնասվածք ստացել։

 

Լրահոս

Դիտել ավելին