Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    520,5
    528,5

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

ԱՄՆ Տեխաս նահանգի առևտրի կենտրոններից մեկում հրաձգության հետևանքով 20 մարդ է զոհվել, կան տասնյակ տուժածներ

04 Օգոստոս, 2019 12:38
ԱՄՆ Տեխաս նահանգի առևտրի կենտրոններից մեկում հրաձգության հետևանքով 20 մարդ է զոհվել, կան տասնյակ տուժածներ

ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 26-ը վիրավորվել է, հաղորդում է CNN-ը՝ ոստիկանության պաշտոնական տվյալներին հղումով:

Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: Տուժածների շարքում 2 երեխա կա: Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտնել է, որ զոհերի թվում մեքսիկացիներ կան:

Հրաձգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով շաբաթ երեկոյան: Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 21-ամյա երիտասարդին, որը Դալլաս քաղաքի բնակիչ է: Ոստիկանության հաղորդմամբ՝ կասկածյալը հենց դեպքի վայրում հանձնվել է իրավապահներին: Հարձակման դրդապատճառները դեռևս պարզ չեն: Դեպքի առթիվ ատելության հողի վրա հանցագործության հոդվածով քրեական գործ է հարուցվել:

Ոստիկանությունից չեն ցանկացել նշել՝ ինչ տեսակի զենքից է իրականացվել հրաձգությունը, սակայն հաջորդիվ հրապարակվել է հարձակում կատարած անձի լուսանկարը, որում վերջինս պատկերված է АК-47 ինքնաձիգով:

Հաղորդում է, որ հարձակումից առաջ կասկածյալը Twitter-ի իր էջում մանիֆեստ է հրապարակել, որում կողմ է արտահայտվել այս տարվա մարտի 15-ին Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեղած և 50 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումներին: Մի քանի էջից բաղկացած մանիֆեստում երիտասարդը հայտարարել է, որ իր գործողություններով «պաշտպանում է իր երկիրն օտարերկրյա ներխուժումից», ինչպես նաև կարծիք է հայտնել, թե ներգաղթյալների հոսքից տուժում են ԱՄՆ-ի մշակույթն ու տնտեսությունը: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին