Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

04 Օգոստոս, 2019 10:20
Շիրակի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Օգոստոսի 4-ին, ժամը 00:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Թ., ծնված 1966 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ), ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

Լրահոս

Դիտել ավելին