Կարևոր իրադարձություններ

Արմավիր-Թալին ճանապարհին «Ford» մակնիշի ուղևորատար մեքենա է շրջվել․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

03 Օգոստոս, 2019 23:38
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Արմավիր-Թալին ճանապարհին «Ford» մակնիշի ուղևորատար մեքենա է շրջվել․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Արմավիրից Թալին ճանապարհի Քարակերտ գյուղի հատվածում «Ford» մակնիշի ուղևորատար ավտոմեքենա է շրջվել, վարորդը և ուղևորը վիրավոր են։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Րոպեներ առաջ Արմավիրից Թալին ճանապարհի Քարակերտ գյուղի հատվածում «Ford» մակնիշի ուղևորատար ավտոմեքենան շրջվեց։ Վարորդը և ուղևորը վիրավոր են։ Ուղևորը ողնաշարի խնդիր ուներ։ Շտապ օգնությունը արագ արձագանքեց, թեև նախարար Արսեն Թորոսյանին հայտնել էի մանրամասները։

Միաժամանակ կապվեցի ոստիկանություն։ Հայտնեցի գտնվելուս վայրը, պատահարի մանրամասները, բայց ոստիկաններ այդպես էլ չժամանեցին դեպքի վայր։

Վիրավորները տեղափոխվեցին Թալինի հիվանդանոց։ Հուսամ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է նա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին