Կարևոր իրադարձություններ

Գոշ գյուղի վթարի հետեւանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից․ միայն երկուսը ունեն ձեռքի կոտրվածք

03 Օգոստոս, 2019 23:08
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Գոշ գյուղի վթարի հետեւանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից․ միայն երկուսը ունեն ձեռքի կոտրվածք

Վթարի ենթարկված եւ հիվանդանոց տեղափոխված մեր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Տուժածներից երկուսը միայն ունեն ձեռքի կոտրվածք, վաղը կանցնեն լրացուցիչ բուժ.զննություն Կոտայքում կամ մայրաքաղաքում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Դիլիջանի բժշկական կենտրոնի բուժ. անձնակազմին.

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Դիլիջանի բժշկական կենտրոնի բուժ.անձնակազմին՝ իրենց մասնագիտական պարտականությունների հանդեպ անմնացորդ նվիրումի եւ մեր քաղաքացիների նկատմամբ արհեստավարժ ու սրտացավ վերաբերմունքի համար։

Առողջություն եմ մաղթում մեր ապաքինվողներին։ Անփորձանք երթեւեկ բոլորիդ»։

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Գոշ գյուղի վարչական տարածքում ПАЗ մակնիշի 43 OO 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և առաջ ընթանալով՝ հայտնվել էր ձորակում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին