Կարևոր իրադարձություններ

Երեւանում Դոբերման ցեղատեսակի շունը հարձակվել է մարդկանց վրա․ շանը վրաերթի են ենթարկել

03 Օգոստոս, 2019 20:24
Երեւանում Դոբերման ցեղատեսակի շունը հարձակվել է մարդկանց վրա․ շանը վրաերթի են ենթարկել

ԱԻՆ 911 ծառայությանը այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 13 շենքի 2-րդ մուտքում շունը հարձակվում է մարդկանց վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դոբերման ցեղատեսակի շանը վրաերթի են ենթարկել:

Փրկարարները շանը բռնել են և ժամանակավորապես տեղափոխել ՀՆՓԱԻ կենտրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին