Կարևոր իրադարձություններ

Վրաստանի փորձագետները նոր տվյալներ են հրապարակել սևծովյա ջրի որակի մասին

03 Օգոստոս, 2019 19:41
Վրաստանի փորձագետները նոր տվյալներ են հրապարակել սևծովյա ջրի որակի մասին

Վրացի փորձագետները սևծովյա ափին ստուգել են ջրի որակը և հայտարարել, որ այն բավարարում է կենսաբազմազանության և մետաղների բաղադրության առումով ընդունված չափանիշները։ Սրանք այսօրվա տվյալներն են։

Հիշեցնենք, որ ըստ Աջարիայի շրջակա միջավայրի պահպանության վարչության կողմից օգոստոսի 1-ին հրապարակված տվյալների՝ հուլիսի 25-ին արված ծովային հետազոտության արդյունքներով՝ ջրի որակի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ վատացել էր: Ջրում բակտերիաների առկայությունը Վրաստանի առափնյա տարբեր վայրերում հունիս ամսվա համեմատ 1000-ից հասել է 9000-ի: Դա այն դեպքում, երբ աղտոտվածության ամենաբարձր մակարդակը 10 հազարն է: Այս մասին գրված է ծովային մանրէաբանական լաբորատոր հետազոտության արդյունքների մեջ, որը յուրաքանչյուր 10 օրը մեկ հրապարակում է Աջարիայի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը:

Այդուամենայնիվ, գործակալությունը Սև ծովի Աջարիայի ամբողջ տարածքում թույլատրել է լողալ՝ համարելով ջուրն անվտանգ: Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության հայտարարությամբ՝ Սև ծովում կատարած հետազոտությունների համաձայն՝ հայտնաբերված բոլոր կոշտ թափոնների 83% -ը կազմում է պլաստիկն ու միկրոկլաստիկը: Խնդրի դեմ պայքարի նպատակով Վրաստանի իշխանութնունները 2018 թվականի հոկտեմբերի 1-ից երկրում արգելել էին թափանցիկ՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների, իսկ 2019-ից՝ բոլոր տեսակի պլաստիկ տոպրակների օգտագործումն ու վաճառքը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին