Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները բացահայտել են քաղաքացու կողմից իրականացված տարբեր հանցագործություններ

03 Օգոստոս, 2019 19:09
Ոստիկանները բացահայտել են քաղաքացու կողմից իրականացված տարբեր հանցագործություններ

Օգոստոսի 2-ին գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն էր բերման ենթարկվել 29-ամյա մի քաղաքացի:
Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կասկածյալը հուլիսի 25-ին՝ ժամը 5.45-ին, մի ընկերության մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով մտել է ներս, սակայն, ոչինչ չգողանալով, հեռացել է:
Նույն օրը՝ ժամը 5-ից 5.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ փորձել է բացել մի ԱՁ-ին պատկանող տաղավարի մուտքի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքերում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Օգոստոսի 1-ին՝ ժամը 5.20-ին, բաց պատուհանից մտել է քաղցրավենիքի խանութ, սակայն անվտանգության ձայնազդանշանային համակարգի միանալու հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցրել և, ոչինչ չգողանալով,՝ հեռացել է:
Նույն օրը՝ ժամը 5.10-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ «Հաղթանակ» զբոսայգում ատրակցիոն հենակետի մուտքի դուռը բացելու միջոցով գողացել է ձեռքի ժամացույց:

Հուլիսի 16-ի՝ ժամը 18-ից մինչև հուլիսի 17-ի ժամը 9-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ պատուհանը բացելու միջոցով մի ընկերությունից գողացել է 168.000 դրամ:

Հուլիսի 25-ին տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ մուտքի դռան փականը կոտրելով՝ մի գեղեցկության սրահի դրամարկղից գումար է գողացել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին