Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում մեկնարկած ցույցի ընթացքում արդեն տասնյակ մարդիկ են ձերբակալվել

03 Օգոստոս, 2019 17:20
Մոսկվայում մեկնարկած ցույցի ընթացքում արդեն տասնյակ մարդիկ են ձերբակալվել

Մոսկվայում մեկնարկել է քաղաքային դումայի ընտրություններին ընդդիմադիր թեկնածուների գրանցման պահանջով հերթական բողոքի ակցիան: Այն անցկացվում է երթի ձևաչափով: Ինչպես հուլիսի 27-ի բողոքի ակցիայի դեպքում, այս անգամ ևս Մոսկվայի քաղաքապետարանը միջոցառման անցկացումը չի արտոնել:

Իրավապահներն արդեն մի քանի տասնյակ ցուցարարի են բերման ենթարկել: Նրանց շարքում է նաև Լյուբով Սոբոլը՝ ցույցերի առաջնորդներից միակը, ով մինչ օրս խուսափել է ձերբակալությունից:

Բերման ենթարկվածների շարքում կան նաև լրագրողներ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին