Կարևոր իրադարձություններ

Աֆղանստանում չեզոքացրել են «Թալիբան»-ի 3 ղեկավարի

03 Օգոստոս, 2019 16:04
Աֆղանստանում չեզոքացրել են «Թալիբան»-ի 3 ղեկավարի

Աֆղանստանի արևմտյան Ֆարահ նահանգում ավիահարվածի հետևանքով զոհվել է «Թալիբան» շարժման 3 ղեկավար: Այս մասին russian.news.cn-ին տեղեկացրել են երկրի ՊՆ-ից:

Հայտարարության մեջ չի նշվում, թե հարվածն ում կողմից էր՝ աֆղանական ռազմաօդային ուժերի՞, թե՞ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ գործող կոալիցիոն ուժերի:

Հաղորդվում է նաև, որ Ֆարահ նահանգն արդեն վաղուց դարձել է զինյալների և անվտանգության ուժերի կոշտ բախումների թատերաբեմ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին