Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ն միջոցառումներ է իրականացնում Եռաբլուրում հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ

03 Օգոստոս, 2019 13:31
ՊՆ-ն միջոցառումներ է իրականացնում Եռաբլուրում հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ

«ՊՆ-ի կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ գերեզմանաքարերը նախկին տեսքին վերադարձնելու, ինչպես նաև հետագայում նման դեպքերը բացառելու, հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ», – օգոստոսի 3-ին, անդրադառնալով Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցած դեպքերին, ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Նա նշեց, որ հարուցվել է քրեական գործ, և դրա շրջանակներում մեղավորը կհայտնաբերվի և կպատժվի:

Արտակ Դավթյանը հերքել է նաև այն լուրերը, որ բանակում ճնշումներ ու դաստիարակչական միջոցառումներ են իրականացվում աթեիստների նկատմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին