Կարևոր իրադարձություններ

Երբ հասարակաության մեջ չլինեն ինքնասպանության դեպքեր, չեն լինի նաև բանակում. ԳՇ պետ

03 Օգոստոս, 2019 13:14
Երբ հասարակաության մեջ չլինեն ինքնասպանության դեպքեր, չեն լինի նաև բանակում. ԳՇ պետ

Բանակում վերջերս արձանագրված ինքնասպանության դեպքերի բոլոր պատասխանները կտա քրեական գործի շրջանակներում իրականացվող հետաքննությունը: Լրագրողների հետ զրույցում, օգոստոսի 3-ին, ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Մենք, որպես ԶՈՒ, շահագրգռված ենք, որ հանգամանքների ողջ տիրույթն ի հայտ գա, և ըստ դրա՝ որոշում կայացնենեք: Ցավոք, 2 ինքնասպանություն ժամանակի առումով համընկան: Յուրաքանչյուր զինծառայողի դեպք մեզ համար ցավալի է, բայց երբ հասարակության մեջ չլինեն նման դեպքեր, այն ժամանակ էլ չեն լինի նաև բանակում», – ասաց Դավթյանը:

Արտակ Դավթյանը նաև վստահեցրեց, որ հրամանատարներն այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են, եթե չտանեին, ինքնասպանության դեպքերը կլինեին ո´չ թե 2-ը, այլ 12-ը:

«Մենք ունեցել ենք այս տարի երկու՞, թե՞ երեք դեպք, երբ կանխվել են ինքնասպանության փորձերը: Ընդ որում, արդեն եղել են այն վիճակի մեջ, որ գրություն են թողել և գործունեություն են իրականացրել, բայց կանխվել է», – ընդգծեց ԳՇ պետը:

 

Լրահոս

Դիտել ավելին