Կարևոր իրադարձություններ

ՌԴ ՊՆ ինքնաթիռները շարունակում են հանգցնել Սիբիրում մոլեգնող հրդեհը

03 Օգոստոս, 2019 11:10
ՌԴ ՊՆ ինքնաթիռները շարունակում են հանգցնել Սիբիրում մոլեգնող հրդեհը

Սիբիրում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են Ռուսաստանի ՊՆ ինքնաթիռները:

Դրանք 26 թռիչք են իրականացրել Կրասնոյարսկի երկրամասում և օրական շուրջ 1000 տոննա ջուր բաց թողել:

Պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ հնարավոր է եղել մարել հրդեհի շուրջ 60 օջախ: Սակայն հրդեհի հարյուրավոր այլ օջախներ արդեն հասցրել են գրավել ավելի քան 3 մլն հեկտար տարածք: Առավելապես տուժել են Իրկուտսկի մարզը, Կրասնոյարսկի երկրամասը և Յակուտիան: Ավելի քան 800 բնակավայր հայտնվել է ծխի գոտում: Ծուխը տարածվելով հասել է նույնիսկ Ալյասկա և Կանադա:

Մասնագետների կարծիքով՝ այս հրդեհը կարող է բնապահպանական լուրջ աղետի հանգեցնել:

 

Լրահոս

Դիտել ավելին