Կարևոր իրադարձություններ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 51 հրդեհ

03 Օգոստոս, 2019 10:52
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 51 հրդեհ

Օգոստոսի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 35 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 250 քմ, 400 քմ, 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 300 քմ, 200 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, 5000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Կարբի գյուղում՝ 5000 քմ, Ագարակավան գյուղում՝ 12 հա, Սասունիկ գյուղի մոտակայքում` 2000 քմ, Կոշ-Ավան ավտոճանապարհին՝ 2 հա,

Արարատի մարզի Նորաբաց գյուղում՝ 4400 քմ, Գեղանիստ գյուղում՝ 1000 քմ, Այնթապ գյուղում՝ 300 քմ,

Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ 4000 քմ, Ջրարբի գյուղում՝ 6 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 8000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 3 հա, Բյուրեղավան քաղաքում՝ 2000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1 հա, Նուռնուս գյուղում՝ 300 քմ, Արգել գյուղում՝ 600 քմ, Արամուս գյուղում՝ 30 հա,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 400 քմ,

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում՝ 2 հա, Պառավաքար գյուղում՝ 1 հա,

Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ 2000 քմ ցորենի արտ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 
 

Լրահոս

Դիտել ավելին