Oգոստոսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում՝ Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի հատման խաչմերուկում, բախվել են Քաջարան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Վ. Հ-ի վարած Lexus մակնիշի 07 PT 707 համարանիշի և Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Հ.Հ-ի վարած Ваз 2106 մակնիշի 35 DA 462 համարանիշի ավտոմեքենաները։
Աղբյուրի տեղեկություններով՝ 06-ի վարորդ Հ. Հ-ն և վիրավորներից Ս. Մ-ն ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Lexus-ը։