Կարևոր իրադարձություններ

57 համարի երթուղային ավտոբուսի սրահում գողություն կատարած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է

02 Օգոստոս, 2019 22:05
57 համարի երթուղային ավտոբուսի սրահում գողություն կատարած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 31-ին, ժամը 20.35-ին, ոստիկանություն է զանգահարել մի կին և հայտնել, որ 57 համարի երթուղային ավտոբուսի սրահում գողացել են դրամապանակը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 1-ին, ժամը 17.10-ին, գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Կապանի Սպանդարյան փողոցի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին