Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ավտոբուս է այրվել. կան զոհեր և վիրավորներ

02 Օգոստոս, 2019 20:29
Թուրքիայում ավտոբուս է այրվել. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Բալըքեսիր նահանգում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այրվել է ուղևորատար ավտոբուս: Զոհվել է 5, վիրավորվել՝ ավելի քան 17 մարդ:

Hurriyet Daily News-ի հաղորդմամբ՝ միջադեպի պահին ավտոբուսում կար 37 մարդ:

Վարորդի վկայությամբ՝ կրակը սկսվել է սուրճ պատրաստող մեքենայից: Դրանից հետո վերջինս մեքենան կայանել է ճանապարհի եզրի և խնդրել է ուղևորների առանց խուճապի մատնվելու իջնել մեքենայից: Այդ ժամանակ էլ ավտոբուսում սկսվել է խուճապ: Տեղի ունեցածի պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին