Կարևոր իրադարձություններ

Ռազմարդյունաբերական ոլորտի ֆինանսավորումը 114%-ով ավելացել է. Հակոբ Արշակյան

02 Օգոստոս, 2019 18:53
Ռազմարդյունաբերական ոլորտի ֆինանսավորումը 114%-ով ավելացել է. Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը «Սևան ստարտափ» սամիթի ընթացքում խոսել է առաջիկա անելիքների մասին:

Նա նշել է, որ տաղանդի արտահոսքի կանխումն իրենց համար առաջնային է, քանի որ մարդու միտքն ամենակարևոր արժեքն է:

Հակոբ Արշակյանի խոսքերով՝ տաղանդավոր մարդկանց համար ամենակարևոր բանը հնարավորությունն է:

Նախարարի խոսքերով՝ եթե Հայաստանը ունենար նույն տեմպով արդյունաբերական աճ, ապա ՀՀ բնակչությունն այսօր կլիներ մոտ 5,5 միլիոն մարդ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ասաց, որ այսօր հայկական շատ ստարտափներ աշխարհով մեկ հայտնի են:

Հակոբ Արշակյանը նշեց, որ ռազմարդյունաբերական ոլորտի ֆինանսավորումը 114%-ով ավելացել է:

 
 

Լրահոս

Դիտել ավելին