Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում սպանել են «օրենքով գող» Ալեքսեյ Պետրովին, սպանության կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)

02 Օգոստոս, 2019 17:47
Ուկրաինայում սպանել են «օրենքով գող» Ալեքսեյ Պետրովին, սպանության կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)

Ազդեցիկ «օրենքով գող» Ալեքսեյ Պետրովը, որը հայտնի է որպես Պետրիկ, դաժանաբար սպանվել է Ուկրաինայում՝ սեփական տան բակում։ Հաշվեհարդարի տեսանյութը հրապարակել է տեղական strana.ua պորտալը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու տղամարդ ծեծում քրեական հեղինակությանը, ապա նրանցից մեկը դանակահարում է նրան: Նրանք Պետրիկին նախ քարշ են տվել կայանած մեքենայի հետևի հատված և որոշ ժամանակ անց դուրս եկել այնտեղից՝ առանց քրեական հեղինակության՝ ձեռքերն ու հագուստն արյան մեջ թաթախված:

Հայտնի է, որ ծեծից հետո մարդասպանները կտրել են «օրենքով գողի» կոկորդը:

 

Հաղորդվում է, որ Պետրիկը հանցավոր աշխարհում ազդեցիկ անձնավորություն էր։ Դեռևս 1970-ական թվականների վերջին նա Մոսկվայի հյուսիս-արևելքում ստեղծել էր առաջին հանցավոր խմբավորումներից մեկը, որը հայտնի էր որպես «Մազուտկինսկայա ՕՊԳ»:

Ալեքսեյ Պետրովն առաջինն էր, որ տեսակցության է գնացել հիվանդանոց տեղափոխված «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովին՝ Յապոնչիկին, որը հասցրել է նրան մի քանի բառ շշնջալ, որից հետո կոմայի մեջ է ընկել: Ասում են՝ Յապոնչիկը Պետրիկին է ժառանգել իր գործերի կառավարումը:

Ուկրաինայում Ալեքսեյ Պետրովը զբաղվել է արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության թափոնների իրացմամբ՝ հրաժարվելով քրեական գործերից։ Նա ապրում էր Զապորոժիեի շրջանի իր սեփական տանը։

 

Ուշադրություն. տեսանյութերը պարունակում են բռնության տեսարաններ.

 

 

Լրահոս

Դիտել ավելին