Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում հուլիսի 27-ի բողոքի ակցիայի վերաբերյալ գործով 4 մեղադրյալ է կալանավորվել

02 Օգոստոս, 2019 16:14
Մոսկվայում հուլիսի 27-ի բողոքի ակցիայի վերաբերյալ գործով 4 մեղադրյալ է կալանավորվել

Մոսկվայում հուլիսի 27-ին անցկացված բողոքի ակցիայից հետո հարուցված զանգվածային անկարգությունների գործով 4 մեղադրյալ է կալանավորվել, գրում է meduza.io-ն:

 

Պրեսնենսկիյ դատարանի որոշմամբ մինչև սեպտեմբերի 27-ը կալանավորվել է Իվան Պոդկոպաևը: Ավելի ուշ կալանավորվել են Կիրիլ Ժուկովը, Սամարիդդին Ռաջաբովը և Ալեքսեյ Մինյայլոն: Նրանցից ոչ ոք չի ընդունել իր մեղքը:

Կիրիլ Ժուկովը, ինչպես հայտնել է նրա փաստաբանը, հացադուլ է հայտարարել:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Մոսկվայի քաղաքապետարանի մոտ իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա էր անցկացվել, որի մասնակիցները պահանջում էին Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:

Մոսկվայում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում:

 

Լրահոս

Դիտել ավելին