Կարևոր իրադարձություններ

Արարատում միմյանց են բախվել Lexus-ը, գյուղմթերքով բեռնված «06»-ը և դատախազության Mercedes-ը. կա 3 վիրավոր. Shamshyan.com (լուսանկարներ)

02 Օգոստոս, 2019 12:06
Արարատում միմյանց են բախվել Lexus-ը, գյուղմթերքով բեռնված «06»-ը և դատախազության Mercedes-ը. կա 3 վիրավոր. Shamshyan.com (լուսանկարներ)

Այսօր, օգոստոսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 44 կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի 01 LZ 101 համարանիշի, VAZ 2106 մակնիշի 20 LO 285 համարանիշի և Mercedes մակնիշի 485 GG 01 համարանիշի ավտոմեքենաները։

3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիմնական բախումը տեղի է ունցել Lexus-ի և 06-ի միջև։ Ու Mercedes-ը, որը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, նկատելով Lexus-ի առաջ մոտենալը, փորձել է խույս տալ բախումից, սակայն բախվել է երկաթե արգելապատնեշին։ Իսկ 06-ն էլ, որը բարձված է եղել գյուղմթերքով, հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում, վերածվելով մետաղե ջարդոնի։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին