Կարևոր իրադարձություններ

Շիրմաքարեր պղծելու համար բերման ենթարկված կինը ստորագրությամբ ազատ է արձակվել

02 Օգոստոս, 2019 11:50
Շիրմաքարեր պղծելու համար բերման ենթարկված կինը ստորագրությամբ ազատ է արձակվել

Շիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված 51–ամյա կինը համապատասխան բացատրություն տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։

Նշենք, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում գերեզմանոցների շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքերի վերաբերյալ ինչպես Երևանի քաղաքապետարանից, այնպես էլ տարբեր համայնքներից ստացված հաղորդումների հիման վրա։ Իրավապահները քննության ընթացքում կպարզեն՝ արդյոք կինը գործել է միայնակ, թե՞ ոչ։

 

Լրահոս

Դիտել ավելին