Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիայի կանայք այսուհետ կկարողանան առանց տղամարդու համաձայնության արտերկիր մեկնել

02 Օգոստոս, 2019 11:24
Սաուդյան Արաբիայի կանայք այսուհետ կկարողանան առանց տղամարդու համաձայնության արտերկիր մեկնել

Սաուդյան Արաբիայում կանայք այժմ կարող են առանց տղամարդու թույլտվության դուրս գալ երկրի սահմաններից, հաղորդում է BBC-ն:

Երկրում ընդունված նոր օրենքի համաձայն՝ 21 տարին լրացած կանայք կարող են դիմել արտասահմանյան անձնագրի համար և ճամփորդել՝ առանց տղամարդ խնամակալից թույլտվություն ստանալու:

Մինչ այժմ բոլոր սաուդցի կանայք անձնագիր ստանալու և արտերկիր մեկնելու համար պետք է ներկայացնեին տղամարդ խնամակալի՝ ամուսնու, հոր կամ որևէ այլ հարազատի գրավոր համաձայնությունը:

Արաբական երկրում կանայք այսուհետ կկարողանան նաև ինքնուրույն գրանցել երեխաների ծնունդը, որը մինչ այդ միայն տղամարդկանց էր վերապահված:

2016թ.-ին երկրի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը մինչև 2030թ.-ը տնտեսական և սոցիալական բարեփոխումների ծրագիր էր ներկայացրել, որի շրջանակում կանայք որոշակի ազատություններ էին ստացել՝ մարզադաշտում դիտել ֆուտբոլային հանդիպումները, աշխատել որպես զբոսավար, ծննդաբերել իրենց ընտրած եղանակով, սովորել երկրի ներքին գործերի նախարարության համալսարանում, օդաչուների արտոնագրեր ստանալ, անվտանգության ծառայությունների աշխատակիցների պաշտոն զբաղեցնել թագավորության քաղաքացիական պաշտպանության ուժերում և պետական հատվածում, վարորդական իրավունք ստանալ, սեփական բիզնեսը հիմնել՝ առանց ամուսնու կամ տղամարդ ազգականի համաձայնության և այլն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին