Կարևոր իրադարձություններ

34-ամյա տղամարդը մտել է Ոստիկանության Գորիսի բաժին և սպառնացել «Ֆ-1» տեսակի նռնակով պայթեցնել բոլորին. Shamshyan.com

02 Օգոստոս, 2019 11:14
34-ամյա տղամարդը մտել է Ոստիկանության Գորիսի բաժին և սպառնացել «Ֆ-1» տեսակի նռնակով պայթեցնել բոլորին. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում մի քաղաքացի նռնակի նմանվող առարկայով մտել է Ոստիկանության Գորիսի բաժին և սպառնացել, որ դրանով պայթեցնելու է շենքը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ 

Ըստ կայքի՝ Ոստիկանության ծառայողները տևական ժամանակ բացատրական աշխատանքներ են կատարել այդ քաղաքացու հետ, սակայն նա չէր կատարում ոստիկանների պահանջը․ այն է՝ ինքնակամ հանձնվել։

Կայքի տեղեկություններով՝ Ոստիկանության ծառայողներն, այլ ելք չունենալով, հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում կարողացել են նրա ձեռքի ափի միջից վերցնել «Ֆ-1» տեսակի նռնակը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին