Կարևոր իրադարձություններ

Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնեցի ֆինանսավորել. Փաշինյան

02 Օգոստոս, 2019 10:59
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնեցի ֆինանսավորել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ սիրով համաձայնել է ֆինանսավորել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի առաջարկած գաղափարը։

«Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան շուրջ 700 երեխաներ այս օրերին այցելում են երևանյան այգիներ, զվարճանքի վայրեր, պիցերիաներ:

Երեխաները գալիս են 50-60 հոգանոց խմբերով և մի ամբողջ օր անցկացնում են Երևանում: Օրը ամփոփվում է Ազգային պատկերասրահում հատուկ նրանց համար իրականացվող ինտերակտիվ ծրագրով:

Ծրագիրն իրականացնում են Աննայի գրասենյակի ներկայացուցիչները:

Մանրամասները՝ www.annahakobyan.am ում»,- գրել է նա:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին