Կարևոր իրադարձություններ

Բասկետբոլի կանանց թիմը կրկին հաղթել է

02 Օգոստոս, 2019 10:37
Բասկետբոլի կանանց թիմը կրկին հաղթել է

Հայաստանի կանանց բասկետբոլի  մինչև 18 տարեկանների հավաքականը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը:

Անդորրայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին տոնեց երկրորդ հաղթանակը` 74-55 հաշվով առավելության հասնելով Վրաստանի թիմի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Փաթիլ Նաթալի Եագուպեանը, ով վաստակեց 20 միավոր:

Կանանց Հայաստանի Մ18 հավաքականի բասկետբոլիստ Կայլա Քեշմեշյանը Հայաստան-Վրաստան (Մ18) խաղում դարձավ դաբլ-դաբլի հեղինակ:
Նա վաստակեց 18 միավոր և կատարեց 13 արդյունավետ փոխանցում:

 

Լրահոս

Դիտել ավելին