Կարևոր իրադարձություններ

Ընդդիմադիր նոր կոնսոլիդացիա՝ արդեն աշնանը. «Փաստ»

02 Օգոստոս, 2019 08:19
 Ընդդիմադիր նոր կոնսոլիդացիա՝ արդեն աշնանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ներքաղաքական դաշտում նոր զարգա­ցումներ են սպասվում՝ հատկապես ընդդի­մադիր սեգմենտում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ներկուլիսային բուռն քննարկումները շարունակվում են, ու, ըստ ամենայնի, մինչև հոկտեմբեր հնա­րավոր է 7 կուսակցությունների հայտարա­րության ձևաչափի օրինակով տեղի ունենա մի նոր կոնսոլիդացիա, բայց այս անգամ կուսակցությունների թիվը կանցնի երկու տասնյակը։ Թերթի աղբյուրը տեղեկացնում է նաև, որ կուսակցությունները պատրաստ­վում են հանրային օրակարգ ներկայացնել մի, այսպես կոչված, «աշխատանքային փաստաթուղթ», որտեղ համառոտ կերպով ներկայացված կլինեն իրենց քայլերի հաջորդականությունն ու քաղաքական նպա­տակները։ Կա տեղեկություն, որ այս կոնսոլիդացիոն բլոկում ընդգրկված են լինելու բավականին հայտնի քաղաքական գործիչ­ներ, ինչպես նաև ՀԿ սեկտորի և փորձագի­տական դաշտի առանցքային ներկայացու­ցիչներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին