Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզում բախվել են Opel-ն ու Kia-ն. վիրավորները մարզի պաշտոնյաներ են. Shamshyan.com

01 Օգոստոս, 2019 23:24
Տավուշի մարզում բախվել են Opel-ն ու Kia-ն. վիրավորները մարզի պաշտոնյաներ են. Shamshyan.com

Հուլիսի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Ստեփանյանը իր վարած Opel մակնիշի 36 GN 507 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 137 կմ հատվածում բախվել է Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Վովիկ Ամիրխանյանի վարած Kia մակնիշի 01 GP 022 համարանիշի ավտոմեքենային։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ. Ամիրխանյանն ու նրա ուղևորուհի՝ Սարիգյուղի բնակիչ, 51-ամյա Սիլվա Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Ամիրխանյանն աշխատում է Տավուշի մարզի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գլխավոր մասնագետ-տեսուչ, իսկ հիվանդանոց տեղափոխված Ս. Սաֆարյանը՝ Սարիգյուղի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար։ 

 

Լրահոս

Դիտել ավելին