Կարևոր իրադարձություններ

Դիլիջանում արջի քոթոթը հյուրանոց է մտել

01 Օգոստոս, 2019 23:04
Հեղինակ՝ Նարինե Բալդրյան
Դիլիջանում արջի քոթոթը հյուրանոց է մտել

Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի բակում այսօր տեղացիները փոքրիկ արջի քոթոթի են հանդիպել։ Այս մասին Facebook-ի էջում հայտնել է Դիլիջանի բնակիչ Նարինե Բալդրյանը։ Նա նաև տեսանյութեր է հրապարակել։

Արջուկի ճակատագրով մտահոգ քաղաքացին զանգահարել է Դիլիջան ազգային պարկ և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

«Այսօր Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի բակում փոքր արջի քոթոթ էր պտտվում։ Իրենց ասելով հենց նոր էր եկել փողոցից, հետո պարզվեց, որ առավոտյան ա իրա ոտքով եկել, հետո 2 օր դարձավ ու եկել էր գետի կողմից, բայց հավանաբար 2 օրից ավելի շատ է գտնվել իրենց մոտ, որովհետև սովոր էր հյուրանոցի տիրոջը և կպած հետևից գնում էր։
Տեղում զանգահարեցի Dilijan National Park / Դիլիջան Ազգային Պարկ և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ 
Ազգային պարկի աշխատակիցները մի քանի րոպե հետո արդեն տեղում էին։ 
Հյուրանոցի տերն իր մեքենայով արջի քոթոթին տարավ ազգային պարկ, մենք նույնպես այնտեղ էինք։ 
Ազգային պարկից տեղեկացրեցին, որ քոթոթին տեղափոխելու են Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն և այնտեղ 10֊15 օր պահվելու է վանդակում, որից հետո բաց է թողնվելու վայրի բնություն։
Այս հարցով ՇԱՏ հետևողական ենք լինելու։ Վայրի կենդանիների տեղը վայրի բնության մեջ է, ոչ թե ինչ֊որ մեկի բակում կամ վանդակի մեջ պահված։»,-գրել է Բալդրյանը:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին