Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 45 դեպք

01 Օգոստոս, 2019 21:42
ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 45 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։ 

Անձնական ունեցվածքի գողության 14, մարմնական վնասվածք հասցնելու 9, ծեծի և խարդախության 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, բռնաբարության, յուրացման կամ վատնման, դրամանենգության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության, զենք-զինամթերքի առգրավման, սպանության սպառնալիքի, սուտ մատնության, ազատությունից ապօրինի զրկելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, թմրամիջոցի իրացման և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել և կամավոր ներկայացել են 4-ական հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին